Կարևոր իրադարձություններ

2018 թվականին մայրաքաղաքում կնորոգվի բազմաբնակարան շենքերի 1615 մուտք

08 Մայիս, 2018 21:37
2018 թվականին մայրաքաղաքում կնորոգվի բազմաբնակարան շենքերի 1615 մուտք

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով մարտից մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև տարեշրջանի ավարտը նախատեսված է վերանորոգել 1615 մուտք: Ծրագրի այս տարվա մեկնարկից մինչ օրս նորոգվել է 235 մուտք 162 բազմաբնակարան բնակելի շենքերում: Այս շաբաթ վերանորոգվել է 45 մուտք 17 շենքերում, ընթացքում է ևս 153 մուտքի վերանորոգումը:

Մինչև 2020 թվականի ավարտը նորոգված կլինի ըհդանուր առմամբ 12902 մուտք, իսկ ծրագրի մեկնարկից մինչ այժմ նորոգվել է 6410 մուտք:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ 2014 թվականից ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքների որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին