Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերը

08 Մայիս, 2018 21:29
Փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել  ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին