Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    7,74
    7,99

Կարևոր իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակը

08 Մայիս, 2018 20:31
Վիգեն Սարգսյանը  վարչապետ Փաշինյանին զեկուցել է արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման: 

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները և մեծ պատասխանատվությամբ վերահսկում իրավիճակն առաջնագծում՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի արդիականացման ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքին:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին