Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի փոխվարչապետը Ֆրանսիայի նախկին նախագահին անվանել է իսլամի թշնամի

08 Մայիս, 2018 19:57
Թուրքիայի փոխվարչապետը Ֆրանսիայի նախկին նախագահին անվանել է իսլամի թշնամի

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը դատապարտել է ֆրանսիացի որոշ գործիչների, ովքեր կոչ են արել Ղուրանից հանել որոշ այաներ (Ղուրանի բանաստեղծություններ), հայտնում է ermenihaber.am-ը:

Նման կոչերով և հոդվածներով հանդես եկողների հիմնավորումն այն է, թե Ղուրանի այդ այաները նպաստում են հակասեմականության և  բռնության աճին։

Վերոնշյալ կոչով հանդես եկածների մեջ է մտնում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը հայտնի է Թուրքիայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ։

Բոզդաղը ֆրանսիացի այդ գործիչներին, այդ թվում և Սարկոզիին անվանել է բարբարոսներ և իսլամի թշնամիներ։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ ֆրանսիացիների այդ կոչը նման է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռագրին։

 

Լրահոս

Դիտել ավելին