Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ից ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումն աճել է ավելի քան 47 տոկոսով

08 Մայիս, 2018 19:33
ՀՀ-ից ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումն աճել է ավելի քան 47 տոկոսով

Հայաստանից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արտահանումը ԵԱՏՄ ուղղությամբ կազմել է 154.2, ԵՄ երկրներ՝ 172.2, այլ երկրներ՝ 264.4 միլիոն դոլար:

Այս է վկայում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ 2017-2018 թթ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունը: Դեպի Ռուսաստան մեր երկրից 2018-ի հունվար-մարտին արտահանվել է 149.3 միլիոն դոլարի ապրանք, Շվեյցարիա՝ 97.6, Բուլղարիա՝ 63, Գերմանիա՝ 37.3, Նիդեռլանդներ՝ 28.5, Իրան՝ 24.8 միլիոն դոլարի արտադրանք:

ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման աճը կազմել է 47.6 տոկոս, ԵՄ-ի՝ 29.2 տոկոս, այլ երկրների՝ 30.7 տոկոս:
Հիշյալ բոլոր ուղղություններով արտահանման աճ է արձանագրվել: Ռուսաստան արտահանված ապրանքների ծավալն աճել է 45.7 տոկոսով, Շվեյցարիա՝ 72.8, Բուլղարիա՝ 12.1, Գերմանիա՝ 9.1, Նիդեռլանդներ՝ 59.1, Իրան՝ 85.4 տոկոսով:

2018-ի առաջին եռամսյակում արտահանումը 34.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 597.3 մլն ԱՄՆ դոլար՝ աճել է 152.9 մլն ԱՄՆ դոլարով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին