Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

08 Մայիս, 2018 19:09
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թույլ տվե՛ք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության  զարգացմանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է:

Օգտվելով առիթից, հարգելի՛ պարոն Փաշինյան, ցանկանում եմ շնորհավորել ձեզ հաղթանակի օրվա առթիվ, որը միավորել է մեր ինտեգրացիոն միության պետություններն ու ժողովուրդներին»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին