Կարևոր իրադարձություններ

Պետդուման հաստատել է Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

08 Մայիս, 2018 19:01
Պետդուման հաստատել է Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են Կառավարության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը:

Meduza գործակալության հաղորդմամբ, Մեդվեդևին աջակցություն են հայտնել «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները: 

Կոմունիստներն ու «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամները դեմ են քվեարկել:

Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին