Կարևոր իրադարձություններ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանը

08 Մայիս, 2018 18:11
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանը

Russia Today-ի հաղորդմամբ` ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենքից կհրաժարվի, եթե շահագրգիռ կողմերը դադարեն թշնամական քաղաքականություն վարել Փհենյանի նկատմամբ:

«Անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը հրաժարվեն ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից և սպառնալիքներից, այդ ժամանակ հյուսիսկորեական կողմը միջուկային զենքի տիրապետելու կարիք չի ունենա, իսկ ապամիջուկայնացումը հասանելի կլինի»,- աղբյուրը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքը:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ  Թրամփի հետ կայանալիք գագաթնաժողովից շաբաթներ առաջ անակնկալ այցով մեկնել է Չինաստան՝ հանդիպելու Սի Ցզինպինի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին