Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    484

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,75
    8

Կարևոր իրադարձություններ

​Վլադիմիր Հակոբյանն ու Զոյա Բարսեղյանն ազատվել են աշխատանքից

08 Մայիս, 2018 15:25
​Վլադիմիր Հակոբյանն ու Զոյա Բարսեղյանն ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ Վլադիմիր Հակոբյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:

Աշխատանքից ազատվել է նաև Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` 

Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին