Կարևոր իրադարձություններ

Այս ժողովրդի հետ ես տեսնում եմ իմ երրորդ վերածնունդը․ Սասուն Միքայելյան

08 Մայիս, 2018 15:10
Այս ժողովրդի հետ ես տեսնում եմ իմ երրորդ վերածնունդը․ Սասուն Միքայելյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Հանրապետւթյան հրապարակում իր ելույթում նշեց, որ 30 տարի հետո հայ ազգը նորից իր ողնաշարը ուղղեց:  Նա նշեց, որ սա նաև նահատակների հաղթանակն է, որոնք հիմք դրեցին անկախ պետեւթյանը:

«Լինելով ազատմարտիկ՝ 1992 թվականի այս օրը ես Շուշիի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվել եմ, սա իմ երկրորդ ծնունդն է, և էս ժողովրդի հետ տոնում եմ երրորդ վերածնունդս: Փառք ու պատիվ ձեզ, որ ամեն մեկդ ձեր բաժին բեռը վերցրեցիք և Փաշինյանի առաջնորդությամբ բերեցիք մեր իսկական հաղթանակը` ազատագրեցիք նաև Երևանը»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին