Կարևոր իրադարձություններ

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

08 Մայիս, 2018 15:09
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Հուսով եմ, որ կառավարության ղեկավարի Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերության», - ասվում է շնորհավորական հեռագրում:

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված  Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59  և դեմ՝ 42 պատգամավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին