Կարևոր իրադարձություններ

«Հայ ազգը ցույց տվեց ամբողջ աշխարհին ճիշտ օրինակը». Ռոզի Արմենը հրապարակում շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին

08 Մայիս, 2018 14:55
«Հայ ազգը ցույց տվեց ամբողջ աշխարհին ճիշտ օրինակը». Ռոզի Արմենը հրապարակում շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին

«Բրավո՜, հայ ժողովուրդ»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ է ընտրվել «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ռոզի Արմենն ասաց, որ ինքը շատ հպարտ է հայ ժողովրդով. «Շատ ազդված և տպավորված եմ ձեր թավշյա հեղափոխությունով: Հայ ազգը ցույց տվեց ամբողջ աշխարհին ճիշտ օրինակը: Ես հույսով եմ, որ ամբողջ աշխարհի հայերը կգան Հայաստան»:

Նա շնորհավորեց Ն. Փաշինյանին՝ նշելով, որ ամբողջ ժողովուրդը հետևեց նրան, ու հիմա հույս են կապում նրա հետ, որ նա մեծ փոփոխություններ կանի երկրում:

 

Լրահոս

Դիտել ավելին