Կարևոր իրադարձություններ

Նոր ալիք եկավ, որը պետք է լրջագույն սրբագրումներ անի. Միքայել Մելքումյան

08 Մայիս, 2018 13:27
Նոր ալիք եկավ, որը պետք է լրջագույն սրբագրումներ անի. Միքայել Մելքումյան

Այսօր մենք իսկապես կանգնած ենք շրջադարձային կետում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ անկախությունից հետո նոր ալիք եկավ, որը պետք է լրջագույն սրբագրումներ անի պետության այն ուղղվածության շուրջ, իրենք մենք գնացել ենք:

«Մենք այդ շանսը տեսնում ենք: Ժողովուրդը շատ ուժեղ է, և պարոն Փաշինյանի այսօրվա հիմնական մեսիջը այն էր, որ ժողովուրդը որոշում կայացնող և իրականացնող է դառնում, այն, որ ժողովուրդը զգաց, որ ինքն ուժեղ է, և ինքը կարող է ռեալ փոփոխություն անել»,- ասաց նա:

Մ. Մելքումյանը վերահաստատեց, որ «Ծառուկյան» դաշինքը կանգնած է համաժողովրդական շարժման կողքին և իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին