Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունը պետք է շարունակվի և էլ ավելի թափ առնի. Լենա Նազարյան

08 Մայիս, 2018 13:14
Հեղափոխությունը պետք է շարունակվի և էլ ավելի թափ առնի. Լենա Նազարյան

Հեղափոխությունը պետք է շարունակվի և էլ ավելի թափ առնի: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց Ալք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Հեղափոխությունը պետք մտնի ամեն ընտանիք, որտեղ չպետք է լինի բռնություն: Պետք է մտնի աշխատավայր, որտեղ չպետք է լինի իրավազուրկ աշխատող: Հեղափոխությունը պետք է մտնի ընտրատեղամաս, որտեղ չպետք է լինի ընտրակեղծարարություն, պետք է մտնի բուհ, որտեղ չպետք է լինի կուսակցականություն:

Պետք է մտնի պետական կառավարման համակարգ, որտեղ չպետք է լինի կոռուպցիա: Հեղափոխությունը պետք է մտնի դատարան, որտեղ չպետք է լինեն անարդար վճիռներ: Հեղափոխություն պետք է շարունակվի և էլ ավելի թափ առնի»,- ասաց պատգամավորը:

Լենա Նազարյանի խոսքով՝ Հայաստանն աշխարհին ապացուցեց, որ ի զորու է գործել որպես ինքնիշխան պետություն:

«Միայն ու միայն Հայաստանի ժողովուրդն է որոշել, թե ով է լինելու պետության ղեկին, և միակ սուբյեկտը, որին ՀՀ իշխանությունը պատասխանատու է, Հայաստանի ժողովուրդն է»,- հավելեց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին