Կարևոր իրադարձություններ

Մեր տպավորությամբ՝ այսօրվա նիստը կարճ է տևելու. Արայիկ Հարույթունյան

08 Մայիս, 2018 12:48
Մեր տպավորությամբ՝ այսօրվա նիստը կարճ է տևելու. Արայիկ Հարույթունյան

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մենք ամեն անգամ մեր հանրահավաքի քանակով, գեղեցկությամբ ռեկորդներ ենք խփում: Քիչ առաջ ԱԺ-ում էի, որտեղ մեր թիմը պատրաստվում էր քվեարկության: Բոլորի տրամադրությունը շատ բարձր էր և քվեարկությունից անմիջապես հետո նրանք կմիանան մեզ և մենք միասին կտոնենք այս պատմական օրը»,- այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԵԼՔ-ի ավագանու անդամ Արայիկ Հարույթունյանը:

Նա ընդգծեց՝ իրենց տպավորությամբ՝ այսօրվա նիստը կարճ է տևելու և նախորդից ավելի քիչ են սպասելու քվեարկությանը:

Որպեսզի որևէ քաղաքական ուժի, պատգամավորի մոտ որևէ կասկած չլինի, թե ով է տերը այս երկրի, Հարությունյանը կոչ արեց Բաղրամյան 19-ի համար ասել, թե ով է տերը մեր երկրի, որին հետևեց ժողովրդի վանկարկումը՝ «մենք ենք տերը մեր երկրի»: 

«Այս պահին ուզում եմ բուռն ողջունենք հայաշատ համայնքներում մեզ հետևող մեր հայրենակիցներին: Ձեր ներդրումն այս գործում ևս շատ մեծ է եղել»,- ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին