Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակություն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան

08 Մայիս, 2018 12:35
Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակություն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթն այսօր ԱԺ-ում սկսեց Շուշի ազատագրման 26-րդ տարելիցի շնորհավորանքով: Նա կարևորեց այն, ինչպես ինքը որակեց, որ ժողովրդի թեկնածուի հաղթանակը հենց այսօր է լինելու:

ՀՀ-ում իրականացված ոչ բռնի ու թավշյա հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին, Հայաստանի և հայ ժողովրդի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան երբևէ:

Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակություն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ, ինչը մենք պետք է ծառայեցնենք ՀՀ շահերին»,-ասաց նա։

Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց Արցախի բնակչությանը՝ հայտարարելով, որ ՀՀ-ում «ոչ բռնի ու թավշյա, սիրո հեղափոխությունն ամրապնդելու է Արցախի անվտանգությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին