Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում մեծ էկրաններից հետևելու են վարչապետի ընտրությանը

08 Մայիս, 2018 11:52
Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում մեծ էկրաններից հետևելու են վարչապետի ընտրությանը

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 8-ին հավաքվել են ՀՀ վարչապետի թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Քաղաքացիներն այստեղ են եկել պաստառներով ու սպասում են մեծ էկրաններից դիտելու Ազգային ժողովում վարչապետի ընտրությունը:

Նիկոլ Փաշինյանը նրանց հրապարակ հրավիրեց մայիսի 7-ին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին դիմավորելուց հետո կրկին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթի ընթացքում: 

Երաժիշտը ևս ողջունեց հրապարակում հավաքվածներին՝ կատարելով «Բարի արագիլ» երգից մի հատված:

Նախատեսվում է, որ ընտրությունից հետո հավաքվածներին կմիանա Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին