Կարևոր իրադարձություններ

Փողոցային մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանը խնդրել է վերադարձնել վարորդական իրավունքը

08 Մայիս, 2018 12:09
Փողոցային մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանը խնդրել է վերադարձնել վարորդական իրավունքը

Փողոցային մրցարշավների սիրահար սկանդալային Մառա Բաղդասարյանը դիմել է  Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչություն իր վարորդական իրավունքները վերադարձնելու խնդրանքով։ Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանի մամուլի խոսնակ Անաստասիա Տատարուլյան հայտնել է, որ Բաղդասարյանը Մոսկվայի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում հայց է ներկայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բաղդասարյանը դրանով խնդրում է վարորդական իրավունքի հանձնման մերժումն անօրինական ճանաչել եւ պարտավորեցնել վերացնել իրավունքների եւ ազատությունների խախտումը վարորդական իրավունքի հանձնման միջոցով

Հայցը կքննվի մայիսի 18-ին։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը մեկն էր Gelandewagen–ի մրցավազքի ոսկյա երիտասարդության հետ կապված պատմության դերակատարներից։ Դրանից հետո նա մի քանի անգամ կալանավորվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։ Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել են նաեւ առողջական խնդիրներ՝ համաձայն գործի նյութի՝ նա տառապում է էպիլեպսիայով։

Դատարանի որոշմամբ՝ Բաղդասարյանը զրկվել է վարորդական իրավունքից, եւ այն հետ կարող է ատանալ միայն բժիշկների համաձայնությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին