Կարևոր իրադարձություններ

Իսրայելի և Շվեդիայի գիտնականները մարդկանց տեսողությունը վերադարձնելու միջոց են գտել

08 Մայիս, 2018 11:47
Իսրայելի և Շվեդիայի գիտնականները մարդկանց տեսողությունը վերադարձնելու միջոց են գտել

Իսրայելի և Շվեդիայի գիտնականները մարդկանց տեսողությունը վերադարձնելու միջոց են գտել, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։

Թել Ավիվի և Լինչենփինգի համալսարանի հետազոտողները արհեստական ֆոտոակտիվ ժապավեն են մշակել, որն օրգանական պիգմենտներից է բաղկացած։ Նման պիգմենտները թանկարժեք չեն։ Նանոբյուրեղիկները կարող են ձևափոխել էլեկտրական լույսի ազդակները։

Ինովացիոն ցանցաթաղանթը պիքսելներ ունի՝ ինչպես սովորական լուսանկարչական խցիկը։ Մեկ պիքսելը 100 անգամ փոքր է ցանցաթաղանթի բջջից և փքաբլիթի ձև ունի։ Նանոբյուրեղիկներով ժապավենը կենտրոնում է գտնվում, իսկ դրա շուրջ փոքրիկ մետաղե օղակ է տեղադրված։

Արհեստական ցանցաթաղանթը միացված է տեսողական նյարդի նեյրոններին․ նման միացությունը թույլ է տալիս բարձր արագությամբ փոխանցել տեղեկատվությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին