Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հերքել է Վարդան Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությունը

08 Մայիս, 2018 10:44
ՊԵԿ-ը հերքել է Վարդան Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությունը

Պետական եկամուտների կոմիտեն հերքել է հայկական «Հրապարակ» պարբերականի տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հրաժարականի դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այսօր «Հրապարակ» օրաթերթն, անդրադառնալով կադրային հնարավոր փոփոխություններին, նշել է, թե իբր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին