«Ինչպես հայտնի է՝ մայիսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղում ավազակային հարձակում էր իրականացվել: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը դեմքը փակված, որսորդական հրացանով, դանակով և նռնակով ներխուժել էր HSBC բանկ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Դանիելյանի հարձակումից:
Մասնավորապես՝ ոստիկանության գնդապետը կրակոց է արձակել դեպի առաստաղը, և արդյունքում պոկվել, հատակին էր ընկել ջահը: Դանիելյանը նաև կոնկրետ գումարի չափ է պահանջել բանկի կառավարիչից՝ 500 հազար դոլար: Բանկի կառավարիչն ասել է, թե իրենք այդքան կանխիկ գումար չունեն: Գնդապետը պնդել է, որ կա ու պետք է բերի: Արդյունքում մինչ բանկի կառավարիչը գնացել է գումարի հետևից, բանկի պահնորդը մեջքից փորձել է բռնել ոստիկանության գնդապետին, որտեղից էլ սկսվել է ձեռնամարտը և ավարտվել անվտանգության աշխատակցի դանակահարությամբ. նա տեղում մահացել էր:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։