Կարևոր իրադարձություններ

Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում․ «Հրապարակ»

08 Մայիս, 2018 08:11
Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի եւ հմուտ «ցույցացրիչ», Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ։ Մանավանդ, երբ Նիկոլի ձեռքը՝ փշալարն «անցնելու» ժամանակ, արնոտվել-վիրավորվել էր, Օսիպյանը ոստիկանության «հրեշտակներին» էր օգնության կանչում։

Բանն այն է, որ դեռ վաղուց Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում, խոսում-զրուցում «գազեթից-բանից, անցնող-դարձողից», ու երբ Օսիպյանն ասում էր՝ «կարծում էի՝ Նիկոլի հետ հեշտ կլինի աշխատել, բայց պարզվեց՝ ոչ», իրենց այս «համատեղ անցյալը» նկատի ուներ։
 
Մանրամասները՝ թերթի ասօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին