Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում պատանին ուշքի է եկել այն բանից հետո, երբ ծնողները նրա օրգանները դոնորության համար օգտագործելու համաձայնություն են տվել

07 Մայիս, 2018 23:40
ԱՄՆ-ում պատանին ուշքի է եկել այն բանից հետո, երբ ծնողները նրա օրգանները դոնորության համար օգտագործելու համաձայնություն են տվել

ԱՄՆ-ում 13-ամյա տղան դուրս է եկել կոմայից այն բանից հետո, երբ նրա ծնողները համաձայնություն են տվել, որ տղայի օրգանները հետմահու օգտագործվեն դոնորության համար՝ տեղեկացնում է Fox News-ը:

Image result for Trenton McKinley

Տղան հիվանդանոց է ընկել երկու ամիս առաջ գանգուղեղային ծանր վնասվածքով: Բժիշկները հայտարարել են, որ նա այլևս չի ապաքինվի: Նրանք պարզաբանել են, որ եթե տղան նույնիսկ ապրի, ապա ստիպված կլինի ընդմիշտ միացած լինել կենսապահովման սարքին: Դրանից հետո ծնողները որոշել են տղայի օրգանները դոնորության համար օգտագործելու համաձայնություն տալ:

Image result for Trenton McKinley

Ծնողների որոշումից մեկ օր անց, երբ բժիշկները պատրաստվել են անջատել արհեստական արյան շրջանառություն ապահովող սարքը, տղան անսպասելիորեն սկսել է շնչել, բարձրացել է մահճակալից և սկսել խոսել: Այժմ տղան ամեն օր ուշաթափություններ է ունենում և տառապում է գլխացավերից: Պատանին հավատում է, որ եղել է դրախտում «Ես քայլում էի դաշտում, և ինձ Աստված փրկեց, նույնիսկ բժիշկներն են դա հաստատում»,- ասել է տղան:

 

Լրահոս

Դիտել ավելին