Կարևոր իրադարձություններ

Հունաստանը վտարել է պատահաբար սահմանը հատած թուրքին

07 Մայիս, 2018 23:33
Հունաստանը վտարել է պատահաբար սահմանը հատած թուրքին

Երկուշաբթի օրը Հունաստանը Թուրքիա է արտաքսել թուրք քաղաքացուն, ով անցյալ շաբաթ պատահաբար հատել էր սահմանը։

Գրեթե մեկ շաբաթ առաջ Մուսա Ալերիկը, որը գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղված եղել, հատել էր Հունաստանի հյուսիս–արևելքի սահմանը և ձերբակալվել էր հույն սահմանապահների կողմից։

Ալերիկը պնդում է, որ սահմանը սխալմամբ է հատել՝ աշխատելով իր էքսկավատորի վրա։

Հունաստանի դատարանը նրան դատապարտել է հինգ ամսվա պայմանական ժամկետի և տուգանել է 1500 եվրոյի չափով։ Նրան Թուրքիա են արտաքսել ձերբակալությունից հինգ օր հետո։ Հունաստանի այս քայլը որպես բարի կամքի դրսևորման ցուցադրություն է դիտարկվում Թուրքիայի նկատմամբ, որը պահում է հույն երկու զինվորականներին, ովքեր նույնպես պատահաբար էին հատել սահմանը՝ նույն տարածքում։ Նրանք նախնական կալանքի տակ են գտնվել մեկ ամիս շարունակ, մինչև որ դատարանը մեղադրանք է առաջադրել նրանց։

Բոլոր եվրոպական ինստիտուտները կոչ են արել թուրքական իշխանություններին՝ արագ ավարտել դատավարությունը, ազատել հույն զինվորներին և վերադարձնել նրանց Հունաստան։

Սակայն Անկարան հրաժարվել է, նշելով, որ դա «իրավաբանական գործընթաց է» և կոչ է արել եվրոպացիներին չքաղաքականացնել խնդիրը։

 

Լրահոս

Դիտել ավելին