Կարևոր իրադարձություններ

Պուտինը «Ռուսաստանի զարգացման նպատակների և ռազմավարական խնդիրների մասին» հրամանագիր է ստորագրել

07 Մայիս, 2018 22:45
Պուտինը «Ռուսաստանի զարգացման նպատակների և ռազմավարական խնդիրների մասին» հրամանագիր է ստորագրել

Վլադիմիր Պուտինը «Մինչև 2024 թվականը Ռուսաստանի զարգացման նպատակների և ռազմավարական խնդիրների մասին» հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ փաստաթուղթը մի շարք հանձնարարություններ է պարունակում, որոնք կապված են երկրի զարգացման տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ հարցերի հետ։

Այսպես, նախարարների կաբինետին հանձնարարվել է այս ընթացքում կրկնակի կրճատել աղքատության մակարդակը երկրում։

Դրանից բացի, ամեն տարի պետք է բարելավվեն «առնվազն հինգ միլիոն ընտանիքի» կենսապայմանները, և վեց տարի անց Ռուսաստանը պետք է ներառվի աշխարհի լավագույն տնտեսությունների հնգյակում։

Նշվում է, որ փաստաթղթում հանձնարարություններ են տրվել նաև երկրի գիտական, կրթական և բնապահպանական ոլորտների բարելավման վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին