Կարևոր իրադարձություններ

Թաջ-Մահալը մաքրելու համար կես միլիոն դոլար կտրամադրվի

07 Մայիս, 2018 22:38
Թաջ-Մահալը մաքրելու համար կես միլիոն դոլար կտրամադրվի

նդկաստանի Գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել Է ամենահայտնի զբոսաշրջային օբյեկտին՝ Թաջ-Մահալին, վերադարձնել նախնական սպիտակ գույնը: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ Հնդկաստանում լսումներ են տեղի ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի մաքրման համալիր աշխատանքների շուրջ: Դրանք անցկացվում են անցյալ տարվա վերջից: Հուշարձանը փորձում են մաքրել ճարպից, ցեխից, փոշուց, միջատների և թռչունների արտաթորանքներից:

Կառավարությունը դրա համար հատկացրել Է 500 հազար դոլար: Աշխատանքների ընթացքը վերահսկում Է Հնդկաստանի Գերագույն դատարանը:

«Առաջ Թաջ-Մահալը դեղին Էր, իսկ այժմ այն դառնում է շագանակագույն և կանաչ: Դա շատ լուրջ խնդիր է»,-հայտարարել են դատավորները՝ դիմելով կառավարության ներկայացուցիչներին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին