Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում եղանակը վերջին 40 տարվա նոր ռեկորդ է սահմանել

07 Մայիս, 2018 21:35
Մեծ Բրիտանիայում եղանակը վերջին 40 տարվա նոր ռեկորդ է սահմանել

Այսօր եղանակը Մեծ Բրիտանիայում սահմանել է օդի ջերմաստիճանի 40-ամյա ռեկորդը մայիսի սկզբի համար․ Լոնդոնում օդի ջերմաստիճանը հասել է 28 աստիճան Ցելսիուսի։

Այս մասին վկայում են բրիտանական օդերևութաբանական ծառայության տվյալները։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 28 աստիճան Ցելսիուս օդի ջերմաստիճանն արձանագրվել է Լոնդոնի Սենթ Ջեյմս պարկում։ Լոնդոնի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ Հիթրոու օդանավակայանում, արձանագրվել է 27․6 աստիճան Ցելսիուս օդի ջերմաստիճան։

Նշվում է, որ Միացյալ Թագավորության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 29 աստիճան Ցելսիուսի։

Օդերևութաբանների պնդմամբ՝ շոգ օրերը շուտով կավարտվեն, և արդեն երեքշաբթի օդի ջերմաստիճանը կնվազի։

 

Լրահոս

Դիտել ավելին