Կարևոր իրադարձություններ

Իրաքցիները հայտնել են ԴԱԻՇ-ի առաջնորդին հայտնաբերելու մասին

07 Մայիս, 2018 21:28
Իրաքցիները հայտնել են ԴԱԻՇ-ի առաջնորդին հայտնաբերելու մասին

ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին թաքնվում է Սիրիայում՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Եփրատի հովտի՝ Իրաքի հետ սահմանին: Այդ մասին Fox News-ին հայտնել է Իրաքի ՆԳՆ հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի ղեկավար Աբու Ալի ալ-Բասրին:

Բասրիի խոսքով՝ իրենց ունեցած վերջին տվյալներով՝ ահաբեկիչը գտնվում է Սիրիայում՝ սահմանից մոտ 29 կմ հեռավորության վրա գտնվող Դեյր էզ-Զոր նահանգում:

Փորձագետների տվյալներով՝ վերջին անգամ Ալ-Բաղդադիին տեսել են 2017թ. ամռանը՝ Մոսուլի մոտ գտնվող Նայնավա նահանգում: Նշվում է, որ նրան հաջողվում է թաքնվել, քանի որ նա տեղաշարժվում է առանց թիկնապահների. նրան ուղեկցում են որդին, փեսան և վարորդ ընկերը: Նշվում է նաև, որ նա էլեկտրոնային սարքավորումներ չի օգտագործում և չճանաչվելու համար երբեմն կանացի հագուստ է հագնում:

 

Լրահոս

Դիտել ավելին