Կարևոր իրադարձություններ

Դմիտրի Մեդվեդևն անվանել է իր տեղակալների թեկնածուներին (տեսանյութ)

07 Մայիս, 2018 21:21
Դմիտրի Մեդվեդևն անվանել է իր տեղակալների թեկնածուներին (տեսանյութ)

Դմիտրի Մեդվեդևը անվանել է իր տեղակալների թեկնածուներին։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի պաշտոնը 4-րդ անգամ ստանձնած Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը դիտարկել երկրի վարչապետի պաշտոնում:

Նշվում է, որ մայիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15։00-ին, պատգամավորները կքննարկեն նրա թեկնածությունը և, ամենայն հավանականությամբ, կհաստատեն այն։

Աղբյուրը մանրամասնում է, որ օրվա երկրորդ կեսին Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր տեղակալների պաշտոնների թեկնածուների ցանկը, որում մի շարք նոր մարդիկ կան, ինչպես նաև մարդիկ, որոնք կպահպանեն փոխվարչապետի պաշտոնը, սակայն կփոխեն պատասխանատվության ոլորտը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին նախագահական ընտրությունների ժամանակ իրեն տված աջակցության համար և հայտարարել է, որ այն համարում է հսկայական քաղաքական կապիտալ և իր բարոյական հենարանը:

 

Լրահոս

Դիտել ավելին