Կարևոր իրադարձություններ

Թուրքիան պատասխան կպահանջի Իսրայելից Երուսաղեմի միջադեպի և Mavi Marmara-ի համար․ Էրդողան

07 Մայիս, 2018 20:41
Թուրքիան պատասխան կպահանջի Իսրայելից Երուսաղեմի միջադեպի և Mavi Marmara-ի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատասխան են պահանջելու Իսրայելից Պաղեստինի ժողովրդի հանդեպ իրականացվող անարդարությունների համար։ Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիան «երկու հարցում» պատասխան է ակնկալելու Իսրայելից՝ նկատի ունենալով նաև «Մավի Մարմարա» թուրքական նավի միջադեպը, գրում է diken.com.tr կայքը։

Հիշեցնենք, որ 2010թ. Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են «Ազատության նավատորմի» 6 նավերը, որոնք մարդասիրական օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների հետևանքով թուրքական նավում 9 մարդ է զոհվել: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի, ինչպես նաև սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:

«Պաղեստինում և հատկապես Երուսաղեմում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան մարդասպանների՝ իրենց հանցանքները օրինականացնելու ջանք։ Մենք երկու հարցով էլ պատասխան ենք պահանջելու Իսրայելից, որը տանջանքի հոմանիշ է դարձրել Երուսաղեմը, այնինչ այն պետք է խաղաղության խորհրդանիշ լիներ», – ասել է Էրդողանը։

 

Լրահոս

Դիտել ավելին