Կարևոր իրադարձություններ

Թրամփը մեղադրել է Քերիին ստվերային քաղաքականություն վարելու մեջ Իրանի հետ գործարքի համար

07 Մայիս, 2018 20:20
Թրամփը մեղադրել է Քերիին ստվերային քաղաքականություն վարելու մեջ Իրանի հետ գործարքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերիին մեղադրել է Իրանի հետ միջուկային գործարքի հետ կապված ստվերային քաղաքականություն վարելու մեջ: Նա չի բացառել, որ Քերիի գործողությունները անօրինական են եղել: Այդ մասին տեղեկացնում է iz.ru-ն:

Donald J. Trump
 
@realDonaldTrump
 
 

The United States does not need John Kerry’s possibly illegal Shadow Diplomacy on the very badly negotiated Iran Deal. He was the one that created this MESS in the first place!

 

«ԱՄՆ-ը չունի Ջոն Քերիի՝ հնարավոր է անօրինական, ստվերային քաղաքականության կարիքը Իրանի հետ միջուկային գործարքի առնչությամբ: Առաջին հերթին հենց նա է ստեղծել այս ողջ քաոսը»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Քերին մի քանի անգամ հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ և քննարկել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, ինչպես նաև այն ուժի մեջ պահպանելու ուղիները:

 

Լրահոս

Դիտել ավելին