Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Air France-ն անձնակազմի գործադուլի պատճառով մայիսի 8-ին կչեղարկի չվերթների 20 տոկոսը

07 Մայիս, 2018 20:05
Air France-ն անձնակազմի գործադուլի պատճառով մայիսի 8-ին կչեղարկի չվերթների 20 տոկոսը

Air France ֆրանսիական ավիաընկերությունը մայիսի 8-ին կչեղարկի չվերթների շուրջ 20 տոկոսը՝ անձնակազմի նոր գործադուլի պատճառով: Այդ մասին մայիսի 7-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ղեկավարությանը:

Առաջիկա գործադուլը թվով 15-րդը կդառնա այն գործադուլների շարքում, որոնք կազմակերպում են աշխատավորների արհմիությունները՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով: Air France-ը մտադիր Է այդ օրն ապահովել հեռավոր չվերթների շուրջ 95 տոկոսը եւ միջին մայրուղային չվերթների 75 տոկոսը, որոնք ժամանում եւ ուղեւորվում են Փարիզի Ռուասի Շառլ դե Գոլ օդանավակայանից:

Ընկերությունը նաեւ ծրագրում է իրականացնել փոքր հեռավորությամբ չվերթների 82 տոկոսը:

Air France-ի աշխատողները ղեկավարությունից պահանջում են աշխատավարձը բարձրացնել 6 տոկոսով: Աշխատավորների դրության բարելավման վերաբերյալ ընկերության ղեկավարության կողմից մշակված եւ քվեարկության համար աշխատակիցներին առաջարկված պլանը ձայների մեծամասնությամբ մերժվել Էր ապրիլի 4-ին: Դրանից հետո Air France-KLM-ի ղեկավար Ժան Մարկ Ժանեյակը, չկարողանալով փոխզիջման հասնել արհմիությունների հետ կոնֆլիկտում, պաշտոնաթող Է եղել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին