Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն չի փոխի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի հարցում

07 Մայիս, 2018 19:50
ԵՄ-ն չի փոխի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի հարցում

Եվրամիության դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի շուրջ չի փոխվել, ԵՄ–ն կողմ է հանդես է գալիս համաձայնագրի ամբողջական կատարմանը։ Այս մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը Իրանի միջուկային գործարքի Գործողությունների համատեղ համապարպակ ծրագրի (ԳՀՀԾ), փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք հստակ ասել ենք, որ ԵՄ–ն իր հերթին կշարունակի իր հանձնառությունը համաձայնագրի ամբողջական իրականացմանը, եւ դա չի փոխվում։ ԵՄ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Համաձայնագիրը գործում է և արդյունք տալիս։ ԱԷՄԳ–ն 10 անգամ արդեն հաստատել է, որ համաձայնագիրը իրականացվում է»,–ասել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին