Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հարսանեկան պարի համար երգ են ընտրել

07 Մայիս, 2018 19:37
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հարսանեկան պարի համար երգ են ընտրել

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին: Արարողությունը կսկսվի Սուրբ Գեորգիի եկեղեցում մատանիների փոխանակմամբ: Այդ մասին տեղեկացնում է Sun-ը:

Նշվում է, որ առաջին հարսանեկան պարը զույգը կիրականացնի Ուիթնի Հյուսթոնի «I Wanna Dance With Somebody» երգի ներքո: Աղբյուրների տեղեկացմամբ տոնակատարության ողջ երաժշտացանկը էներգիայով լի կլինի:

Արդեն հայտնի է, որ այդ օրը զույգի համար իրենց հիթերով հանդես կգան Spice Girls-ը, Coldplay-ը, Էլթոն Ջոնը և ուրիշներ:

 

Լրահոս

Դիտել ավելին