Կարևոր իրադարձություններ

«Արցախն» ու «Լոռին» հաղթողին չպարզեցին, այլ արդյունքներ

07 Մայիս, 2018 19:30
«Արցախն» ու «Լոռին» հաղթողին չպարզեցին, այլ արդյունքներ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացան 24-րդ տուրի հանդիպումները:

 Տուրի կենտրոնական խաղում մրցեցին մրցաշարի առաջատար «Լոռին» և երկրորդ տեղում գտնվող «Արցախը»: Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեի գոլային մի քանի հնարավորություն, սակայն խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Այս խաղից հետո «Լոռին» 60 միավորով կշարունակի մնալ առաջին տեղում: «Արցախը» 56 միավորով երկրորդն է:

Տուրի մյուս խաղերում գրանցել են հետևյալ արդյունքները.

«Արարատ-Մոսկվա»-«Փյունիկ-2»` 0:1

«Ալաշկերտ-2»-«Բանանց-2»` 2:1

«Շիրակ-2»-«Արարատ-2»` 4:1

 

Լրահոս

Դիտել ավելին