Կարևոր իրադարձություններ

Օժանդակելու ենք Նիկոլ Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով

07 Մայիս, 2018 18:14
Օժանդակելու ենք Նիկոլ Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3 ստորագրություն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: 

«Սա եղել է կուսակցության ու խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն, այստեղ կուսակցության բաժանում չկա՝ մեր միասնական որոշումն է»,- շարունակեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը չմանրամասնեց, թե կոնկրետ ովքեր կողմ կքվեարկեն, և քանի ձայն ՀՀԿ խմբակցությունից կտրվի Նիկոլ Փաշինյանին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին