Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    7,74
    7,99

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընտրությունները ոչ ազատ կլինեն, ոչ արդար. The Times

07 Մայիս, 2018 18:08
Թուրքիայում ընտրությունները ոչ ազատ կլինեն, ոչ արդար. The Times

Բրիտանական «The Times» պարբերականը «Ոչ ազատ, ոչ արդար» խորագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Թերթը նկատել է տվել, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահովելու համար լռեցրել է բոլոր ընդդիմադիր ուժերին, հաղորդում է ermenihaber.am-ը:

«Էրդողանը, ով արդեն 15 տարի կառավարում է երկիրը վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոնում, անկասկած ձայների ճնշող մեծամասնությամբ կհաղթի ընտրություններում։ Ամեն տեսակ ընդդիմության նկատմամբ անհանդուրժող Էրդողանը հոգացել է, որ իրենից բացի ոչ ոք չկարողանա հաղթել։

Մեկ տարի հետո կայանալիք ընտրությունները նա տեղափոխել է  առաջիկա ամիս, որպեսզի կարողանա իրարանցման ընթացքում ցեխի մեջ թաթախել ընդդիմադիրներին, օգտվել «արտակարգ դրության» ռեժիմի ընձեռած առավելություններից, սահմանափակել նախընտրական արշավների, մամուլի, խոսքի ազատության իրավունքը։ Իսկ այդ ամենը նշանակում է, որ առաջիկա ընտրությունների ազատ ու արդար չլինելը երաշխավորված է», - գրում է աղբյուրը։

Թերթն արձանագրում է, որ նոր սահմանադրությամբ Էրդողանը ավելի լայն լիազորություններ է ապահովել հանրապետության նախագահի համար և ձգտում է սննդի թանկացումների ու լիրայի արժեզրկման պատճառով սպասվող տնտեսական անկումից առաջ ամրապնդել իր դիրքերը։

Այդ անկման պատճառով Թուրքիան կորցնում է նաև իր արտասահմանյան ներդրողներին։ «Թուրքիայի եվրոպացի դաշնակիցներն էլ բացահայտորեն ընդգծում են, որ քանի դեռ Թուրքիայում չի վերականգնվել անկում ապրած ժողովրդավարական համակարգը, Եվրամիության դռները փակ կլինեն նրա առաջ»,- ասված է հոդվածում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին