Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի առթիվ

07 Մայիս, 2018 17:43
Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել  Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,                   
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝  Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի դաշտում ուս ուսի հերոսաբար կռվող  և թիկունքում անձնազոհաբար աշխատող մեր հայրերի ու պապերի՝ հաղթողների սերնդի անմահ սխրանքն իր վճռորոշ ներդրումն ունեցավ ֆաշիզմից աշխարհն ազատագրելու գործում:

Մեր ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, որն ավելի էր ամրապնդվել պատերազմի դաժան տարիներին, ամուր հիմք է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համար, որոնք անփոփոխ զարգանում են դաշնակցային փոխգործակցության հունով՝  ի շահ ապագա սերունդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, խնդրում եմ Ռուսաստանում բնակվող վետերաններին քաջառողջության ու բարօրության, իմ խորին երախտագիտության խոսքերը, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն ու բարգավաճման մաղթանքները փոխանցել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին