Կարևոր իրադարձություններ

Ինքնասպան եղած գործարարի տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել. «Ժողովուրդ»

15 Հոկտեմբեր, 2015 09:23
Ինքնասպան եղած գործարարի տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել. «Ժողովուրդ»


Այս տարվա փետրվարի 16-ին ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի Նոր Հաճնում գտնվող առանձնատունը ևս անցել է «Պրոմեթեյ» բանկին։ Դա այն առանձնատունն է, որտեղ ինքնասպան էր եղել գործարարը։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ չնայած առանձնատունը աճուրդի է հանվել, սակայն դեպքից հետո իրավապահները կապարանակնքել են գործարարի սենյակը։ Ասել է թե՝ տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել։

Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում իր առանձնատունը, քանի որ այն ևս աճուրդի է հանվել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին