Կարևոր իրադարձություններ

Իրանը վճռականորեն դիմադրելու է ԱՄՆ-ի ճնշումներին. Հասան Ռոհանի

07 Մայիս, 2018 16:02
 Իրանը վճռականորեն դիմադրելու է ԱՄՆ-ի ճնշումներին. Հասան  Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը վճռականորեն դիմադրելու է ԱՄՆ-ի ճնշումներին, եթե դրանք սահմանափակեն նրա ազդեցությունն ինչպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

«Եթե նրանք ցանկանում են համոզվել, որ մենք չենք ձգտում ունենալ միջուկային ռումբ, ապա մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա այդպես չէ… Բայց եթե նրանք ցանկանում են թուլացնել Իրանը և սահմանափակել նրա ազդեցությունը՝ լինի դա տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում, Իրանը վճռականորեն կդիմադրի»,- ասել է Ռոհանին:

Գործակալության տվյալներով՝ Ռոհանին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կափսոսա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին