Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում օլիգարխներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան

07 Մայիս, 2018 15:22
Կառավարությունում օլիգարխներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում օլիգարխներ չեն լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Խաղի կանոնները օրինականությունն է: Մենք չենք պատրաստվում վենդետաների. ՀՀ-ում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է:

Ես կարող եմ հավաստիացնել, որ Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի: Կառավարության կազմը, այսպես ասած, որպես հավաքական դեմք՝ պետք է արտահայտի այն շունչը, որ այսօր կա ՀՀ-ում»,-ասաց նա: 

Ն. Փաշինյանը հավելեց, որ Կառավարության նիստերն իր ընտրվելուց հետո բաց կլինեն ԶԼՄ-ների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին