Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ Մամուլի կենտրոնը հերքում է Կուտոյանի կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ հրաժեշտի միջոցառում կազմակերպելու տեղեկությունը

07 Մայիս, 2018 14:46
ԱԱԾ Մամուլի կենտրոնը հերքում է Կուտոյանի կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ հրաժեշտի միջոցառում կազմակերպելու տեղեկությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունը՝ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշել է. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին