Կարևոր իրադարձություններ

«Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները»

07 Մայիս, 2018 13:39
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները»

 

Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մերձավորարևելյան երկրներից մեկում՝ Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Այս երկրում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ անց էին կացվել 2009թ., որից հետո 2 անգամ՝ 2013թ. և 2017թ. հետաձգվել էին՝ սիրիական հակամարտության ազդեցությամբ Լիբանանում ևս հնարավոր ներքաղաքական ճգնաժամից խուսափելու համար:
Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 49,2%՝ 2009թ.-ի 54%-ի փոխարեն: Խորհրդարանի 128 տեղերին, ընդհանուր առմամբ հավակնում էին 975 թեկնածուներ, որոնցից 111-ը կանայք:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ Լիբանանի նորընտիր խորհրդարանում ընդհանուր 128 պատգամավորական մանդատներից կեսից ավելին՝ 67-ը, կտրվի Իրանի հովանավորությունը վայելող «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության գլխավորած դաշինքի քաղաքական ուժերին («Ամալ» շիայական շարժումը, քրիստոնեական «Ազատ հայրենասիրական շարժումը» և այլն): Սուննիական ճամբարում առջատարը գործող վարչապետ Սաադ ալ-Հարիրիի գլխավորած դաշինքն է, որի առնանցքում սաուդամետ «Մուստակբալ» կուսակցությունն է. վերոնշյալից դատելով՝ մեծ հավանականությամբ հենց Հարիրին էլ կձևավորի Լիբանանի նոր կառավարությունը, որը, թերևս, բավական բարդ գործընթաց կարող է լինել՝ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները: Լիբանյան «Ազգային պակտի» համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել քրիստոնյա մարոնի, վարչապետի պաշտոնը՝ սուննիական, ԱԺ նախագահինը՝ շիայական համայնքների ներկայացուցիչները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը դժգոհ են 2017 թ. ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններից, որոնք բավական բարդացրել էն ընտրական համակարգը:

Նախնական տվյալների համաձայն հայ քաղաքական ուժերից պատգամավոր են ընտրվել ՀՅԴ 3 թեկնածուներ՝ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը:

Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հնչած գնահատականներից ամենաուշագրավն Իրանի տարածաշրջանային մրցակիցների մոտեցումն է՝ Բաղդադից, Դամասկոսից, Սանայից հետո Իրանը գրավում է Մերձավոր Արևելքում չորրորդ մայրաքաղաքը՝ Բեյրութը՝ անմիջապես դուրս գալով դեպի Միջերկրական ծով:

 

Լրահոս

Դիտել ավելին