Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և՛ մենք, և՛ ժողովուրդը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան

07 Մայիս, 2018 13:26
Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և՛ մենք, և՛ ժողովուրդը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայիսի 8-ին վարչապետի ընտրության հարցին, ասաց. «Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և՛ մենք, և՛ ժողովուրդը պատրաստ է»: 

Նա հայտնեց, որ ընտրվելու դեպքում կառավարության ծրագիրը 20 օրվա ընթացքում մշակելու և ներկայացնելու են, բայց այժմ ինքն աշխատում է վաղվա իր ելույթի վրա:

Խոսելով մամուլում շրջանառվող անունների մասին, որոնք այս կամ այն տարբերակով ներկայացվում են որպես ՀՀ փոխվարչապետի հավանական թեկնածուներ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին հստակ է մի բան՝ կառավարությունում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են լինելու, վենդետաներ չեն լինելու, համերաշխության մթնոլորտ կպահպանվի:

«Բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա՝ և՛ լուծման առաջարկները և՛ ուղիները: Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում՝ այս հեղափոխությունն անվանվել է «սիրո և համերաշխության», այդ մթնոլորտը չպետք է խաթարվի: Դա չի նշանակում, որ մեր առջև դրված նպատակները՝ երկրում օրենքի իշխանությունը և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն ապահովելը, չեն իրականանալու: Ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, մեկը մյուսի հաշվին երբեք ու երբեք չի արվելու»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ իր վարչապետ ընտրվելու պահից մենաշնորհներ չեն լինելու երկրում:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին