Կարևոր իրադարձություններ

Ռուսները թվել են Վլադիմիր Պուտինի գլխավոր ձեռքբերումները

07 Մայիս, 2018 13:05
Ռուսները թվել են Վլադիմիր Պուտինի գլխավոր ձեռքբերումները

Ռուսները թվել են Վլադիմիր Պուտինի՝ ղեկավարման տարիներին գրանցած հաջողությունները, գրում է life.ru-ն: Հարցումը, որին մասնակցել է 1600 մարդ, իրականացվել է ապրիլի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: 

Այսպես, «Լևադա» կենտրոնի ուսումնասիրության համաձայն, հարցվածների 47%-ը Պուտինի գլխավոր ձեռքբերումը համարում է Ռուսաստանին հարգարժան իշխանության կարգավիճակի վերադարձը: 38 տոկոսը հաջողություն է համարում Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացումը, իսկ 27 տոկոսը՝ անջատողական տրամադրությունների հաղթահարումը:

Բացի այդ, 24 տոկոսը նշել է կենսաթոշակների եւ աշխատավարձի բարձրացումը, 22%-ը՝ Ռուսաստանը բարեփոխումների ճանապարհին պահպանումը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին