Կարևոր իրադարձություններ

Վաղը Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ. պետք է հնարավորինս արդարացնել մարդկանց հույսերը

07 Մայիս, 2018 12:44
Վաղը Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ. պետք է հնարավորինս արդարացնել մարդկանց հույսերը

Վաղը ԱԺ հատուկ նիստ կլինի, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը:

«Սրանով սկիզբ կդրվի մեծ փոփոխություններին: Իշխանության ղեկն, ըստ էության, փոխանցվում է գործող ընդդիմությանը: Կարծում եմ այն, ինչ տեղի է ունեցել երկրում, պետք է հնարավորինս կապիտալիզացնել, մարդկանց հույսերն արդարացնել և բոլոր ուժերն են այդ մտքին՝ բոլորս մեր տեղում ամեն բան պետք է անենք, որ ՀՀ-ն այլևս չունենա այն արատավոր երևույթները, որը կար, քննադատում էինք, և ըստ էության՝ միջև հիմա կա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, որ «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր» նույն արտահայտությունն արդյոք կլսե՞նք նաև Մարուքյանից, քանի որ հենց նա էր ասում, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ժամկետն ավարտվել է խորհրդարանական ընտրություններից հետո, Մարուքյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի դեմ պայքարից հետո պայքարը դարձավ համակարգային պայքար և մենք նույնպես դուրս եկանք փողոց: Մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, որը կատարվել է բոլորի աչքի առաջ: Կա՞ր այլ շանս, թե ոչ, մենք տեսանք, որ կար, և թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ: Դա մի աննախադեպ բան էր: Շարունակությունը շատ կարևոր է, որ պետք է ամեն ինչ անել կապիտալիզացնել ձեռք բերվածը»,-ասաց նա:

Հարցին, թե այդուհանդերձ մեղավորության զգացում չունե՞ն, երբ Փաշինյանը նրանց հորդորում էր միանալ, բայց նրանք չէին միավորվում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որևէ մեղավորություն չեմ զգում, նաև գործընկերներս, յուրաքանչյուրն իր գաղափարներով է առաջնորդվել, սխալ է մեկնաբանել, որ որևէ մեկին միայնակ ենք թողել»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին