Կարևոր իրադարձություններ

Աղվան Վարդանյանի փոխարեն խմբակցության քարտուղար է լինելու Արմենուհի Կյուրեղյանը. Արմեն Ռուստամյան

07 Մայիս, 2018 12:04
Աղվան Վարդանյանի փոխարեն խմբակցության քարտուղար է լինելու Արմենուհի Կյուրեղյանը. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը րագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Աղվան Վարդանյանի փոխարեն խմբակցության քարտուղար է լինելու Արմենուհի Կյուրեղյանը:
«Աղվան Վարդանյանի հետ կապված էլ ինչ ասես ասացին, առաջին նախագահն էր նաև անդրադարձել, մի փոքր բաժակ ջրում փորձում են փոթորիկ փնտրել: Աղվան Վարդանյանն առաջնորդվել է իր սահմանադրական իրավունքով ու խղճով ու վայր է դրել մանդատը»,-ասաց նա:

Հարցին, թե լուրեր էին պտտվում, որ Աղվան Վարդանյանն ու Հրանտ Մարգարյանն են հակասություններ ունեցել, և նաև սա է առիթ հանդիսացել, որ Աղվան Վարդանյանին հեռացնեն կուսակցությունից, Ռուստամյանը պատասխանեց. «Տարբեր լուրեր շրջանառեցին: Հակասությունները «Դաշնակցությունում» անձերի մեջ չի կարող բերել որևէ անձի նկատմամբ հետապնդման, անձը չի կարող որևէ մեկի ճակատագիրը տնօրինել, մենք կոլեգիալ մարմին ենք, կոլեգիալ մարմինն է որոշում»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին