Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

««Սասնա Ծռեր»-ի ծանր քարը Նիկոլի վզից մի կախեք»

07 Մայիս, 2018 11:56
Հեղինակ՝ Լևոն Դռնոյան
««Սասնա Ծռեր»-ի ծանր քարը Նիկոլի վզից մի կախեք»

«Այս նյութը ժամանակ առաջ եմ գրել: Խուսափում էի հրապարակել: Մեր թավշյա հեղափոխությունը ասաց` հրապարակիր…

 

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»- Ի ԾԱՆՐ ՔԱՐԸ ՆԻԿՈԼԻ ՎԶԻՑ ՄԻ ԿԱԽԵՔ

Ո՛չ բարոյական և ո՛չ իրավական տեսակետից: Հիմա` մանրամասն:

Պատմական կարճագույն ժամանակահատվածում Հայաստանում եղավ բռնապետական ռեժիմից ազատվելու երկու փորձ:

Առաջին փորձը` «Սասնա ծռերը» - ՊՊԾ գնդի գրավում, ռեժիմի դեմ զինված ապստամբության պլան, և սրան զուգահեռ` արտաքին թշնամու հետ կռվի թեժացում` «Կուր-արաքսյան հանրապետության» ստեղծման հեռանկարով: Պարզ ասած – ներսում` քաղաքացիական պատերազմ և դրսում` հայ-թյուրք հակամարտութան նոր և ծանր փուլ: Հետևանքները դժվար չէր պատկերացնել:

Երկրորդ փորձը` բաց ձեռքերի հեղափոխությունը: Ժողովրդի բացարձակ ինքնիշխանության հաստատում` խաղաղ ճանապարհով: Բռնության բացակայություն: Հայ ժողովրդի քաղաքակրթական գերակայության հայտ` ուղղված ողջ աշխարհին:

Համեմատենք այս երկու փորձը: Իսկ հետևություններն ո՞վ պետք է անի:

Կարծում եմ` «Սասնա ծռեր» նախագծի հեղինակները պետք է հանդես գան հայտարարությամբ և ընդունեն, որ զինված ապստամբության ուղին եղել է սխալ և, զուգորդված պատերազմի վերսկման հետ, կործանարար` Հայաստանի համար: Եվ իրենք հրաժարվում են այդ ուղուց: Սա կլինի քաղաքական ապաշխարհանքի ակտ` հեռագնա դրական հետևանքներով:

Քաղբանտարկյալների հարցը: Ապասերժացման քաղաքական գործընթացում մենք կունենանք արդարադատություն և արդար դատարան: Քաղբանտարկյալները կազատվեն: Եվ թող քննությունը և դատարանը պարզեն` «Սասնա ծռերից» ովքե՛ր են այդ ձեռնարկին միացել քաղաքական միամտության և ֆիդայական «ռոմանտիզմի» պատճառով, կապ չունեն ոստիկանների սպանության հետ, և մաքուր, արդար քաղբանտարկյալներ են - և ազատ արձակեն նրանց:

Իսկ «ծռերից» նրանք, ովքեր իրենց «անմեղ ծռությունը» արել են գիտակցված՝ կապված այլևայլ շահերի հետ, և դրանց առկայությունը կապացուցվի` թող ստանան արդարացի պատիժներ:

Մեր հեղափոխությունը և նրա առաջնորդին մի խառնեք «Սասնա ծռեր»-ին առնչվող ոչ իրավական, զգայական, թվացյալ պարզունակ-ֆիդայական, բայց շատ վտանգավոր գործընթացներին:

 

Հ.Գ. Հանրորեն բաց մի հարց տանք - «կուր-արաքսյան հանրապետություն» եզրույթ-գաղափարի հեղինակը ով կամ ովքեր են, որ աշխատանոցում է այն մշակվել, հայեցակարգ կա, թե ոչ, այն ռազմագիտական և ռազմավարական փորձաքննություն անցել է, թե ոչ: Նաև` այդ գաղափարը ինչ առնչություններ ունի միջազգային իրավունքի նորմերի հետ, ինչպիսին է նրա լեգիտիմության աստիճանը: Այս հարցերին պետք է պատասխաններ տրվեն մի պարզ պատճառով - մենք ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ենք և ոչ թե քաղաքական խոպան:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

6 մայիսի 2018թ.»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին