Կարևոր իրադարձություններ

Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով

07 Մայիս, 2018 11:52
Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն  ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ  «Redco International W.L.L.» ընկերության գլխավոր  գործադիր տնօրեն  Սաիֆ-Ուր-Ռեհման Խանին  և  «PowerChina»  միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին:

Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Աշոտ Մանուկյանը կարևորել է  գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելովոր չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ փոխգործակցություն։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչև 2036թՀայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը և համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձելմասնավորապեսվերականգնվող  էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելովոր այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով  էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՋէԿ»-ի 2 էներգաբլոկի,   «Շնող», «Մեղրի»   հիդրոէլեկտրակայանների,    «Լոռի-Բերդ»  ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը,  խոսել ընկերության առաջնահերթությունների մասինինչպես նաև քննարկել Հայաստանի հետ  էներգետիկայի  բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Նա ընդգծել էոր աշխարհի ավելի քան 100 երկրում «PowerChina»  ընկերությունը գործունեություն է  ծավալում  նաև էներգետիկայի  ոլորտումմասնավորապես՝  մասնագիտացած է հիդրոկայանների,  արևային և ջերմային կայանների   կառուցման գործումՍԴոնշենին նշել էոր շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման և արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել էոր ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունըև ակնկալվում էոր դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումըորի համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանիապա նաև Ռուսաստանի միջև։

Գործարարները շնորհակալություն  են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցության  պատրաստակամություն հայտնել: 

 

Լրահոս

Դիտել ավելին