Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,03
    7,33

Կարևոր իրադարձություններ

Չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Ռուստամյան

07 Մայիս, 2018 11:46
Չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կարող է իրենց կողմից վստահեցնել, որ կքվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:
Ռուստամյանը նկատեց, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ էլ հայտարարի մի բան և բոլորովին այլ բան անի, դա արդեն քաղաքական ուժի համար վտանգավոր կլինի:

Ըստ Ռուստամյանի՝ «խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ շահերից, ՀՀԿ շահերից բխում է, որ վաղը Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ։ Սա կլինի միակ ճիշտ լուծումը վաղվա համար»,- նշեց նա։

ՀՅԴ պատգամավորը, անդրադառնալով  արտահերթ ընտրությունների ժամկետներին, նշեց. «Նույն Նիկոլ Փաշինյանն ու շարժման մյուս ղեկավարները հասկանում են, որ դա անհրաժեշտ է, և պետք է ապահովվի բոլոր ուժերի մասնակցությունը: Մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաջողի լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առջև: ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնել, որպեսզի չձախողվի արարման փուլը՝ երկրորդ փուլը: Կադրերի նշանակումը շատ կարևոր է, պետք է մարդկանց մոտ կասկած չլինի, որ տվյալ մարդը, որ նշանակվել է, լավագույնս է համապատասխանում այդ պաշտոնին»,-նշեց Ռուստամյանը:

Հարցին, թե պորտֆելների հարցը քննարկվե՞լ է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Մենք խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել»:

Արմեն Ռուստամյանն ամփոփեց. «Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև չենք ուզում, որ նոր կառավարությունը ձախողի: Այս հսկայական ներուժը պետք է դառնա հզորություն և ո՞ր ազգային ուժը դա չպետք է օժանդակի: Բայց ինչ կարգավիճակով կլինի, էական չէ՝ կառավարության մեջ, թե ոչ, մենք օժանդակելու ենք հնարավոր բոլոր ձևերով»,-ասաց նա:  

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին